Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Կիևին. հայտնի է զոհերի և վիրավորների մասին

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Կիևին։ Հայտնի է զոհերի և վիրավորների մասին: Վնասվել են բնակելի շենքեր, ծննդատուն և այլ օբյեկտներ, հրդեհներ են բռնկվել:
Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ձախ ափին ջրամատակարարման խափանումներ կան։ Կիևում 6000 տուն կրկին մնացել է առանց ջեռուցման, մինչդեռ ջերմաստիճանը հասնում է -8-ի։ Քաղաքապետը կոչ է արել բնակիչներին՝ հնարավորության դեպքում հեռանալ Կիևից:
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դավոսում համաձայնության է եկել Թրամփի հետ Patriot համակարգերի համար նոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ՝ ուժեղացնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։
Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 75 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Ռոստովի, Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Բրյանսկի մարզերը։

Related posts

Եվրամիությունը պատրաստ է շարունակել ֆինանսական աջակցությունը Հայաստանին. Մարթա Կոս

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով