Ռուսական ուժերը գրավել են Կուրսկի մարզի Սուջա քաղաքը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքը գրավելու մասին, որը Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ էր անցած տարվա օգոստոսից: Նշվում է, որ ռուսական ուժերը գրավել են նաև Մելովոյ և Պոդոլ բնակավայրերը:

Կուրսկի շրջանում ռուսական ուժերի առաջխաղացման և Սուջա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու մասին Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին ՌԴ նախագահն այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը՝ հայտնում է Կրեմլը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով Սուջայի մասին տեղեկությունները, հայտարարել է՝ Ուկրաինայի ռազմական հրամանատարությունն անում է այն, ինչ պետք է անի. հնարավորինս պահպանում է ուկրաինացի զինվորների կյանքը:

Related posts

ԱՍՀՆ-ն՝ ի գիտություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շահառուների

Երկու օրում ռուսական օդանավակայաններում չեղարկվել է 485 չվերթ

Տաքսիստը և նրա ծանոթը գողացել են պայուսակում եղած 2000 ԱՄՆ և 3000 ավստրալական դոլարները. գողությունը բացահայտվել է