Ռուսական կողմը հայտնել է Կրասնի Լիման քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին

Կրասնի Լիման քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր՝ ռուսական զորքերը ոչնչացրել են ավելի քան 3200 ուկրաինական տանկ և զրահամեքենա, 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք։ Խոցվել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման ավելի քան 600 շրջան։

Ուկրաինայի ցամաքային ուժերը նույնպես հայտնում են ռուսական ուժերին հասցրած վնասների մասին։ Փետրվարի 24-ից խոցվել է ավելի քան 1300 ռուսական տանկ, շուրջ 3200 զրահատեխնիկա, 500-ից ավելի ԱԹՍ։

Պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը տեղեկացրել է, որ Ուկրաինան հրետանային ինքնագնաց կայանք է ստացել, առաջնագծում արդեն աշխատում է 155 մմ տրամաչափի 3 տեսակի հրետանի։

«Ստացել ենք նաև ավելի քան 100 ամերիկյան անօդաչու թռչող սարք, բայց, իհարկե, ավելի շատ զենք ենք ուզում ստանալ»,- շեշտել է պաշտոնյան։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հերքել է Լիմանը գրավելու մասին ռուսական կողմի հայտարարությունը, նշել՝ քաղաքի համար կատաղի մարտերը շարունակվում են։

Related posts

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին