Ռուսական բանակը ռումբ է նետել Խարկովի բժշկական հաստատության վրա

Խարկովում ռուսական ավիառումբը հարվածել է բժշկական հաստատություններից մեկին։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։ Մասնագետները չեն բացառում, որ շենքի փլատակներում կարող է լինել ևս երեք մարդ։

Վերջին օրերին Ռուսաստանի զինված ուժերը գրեթե ամեն օր և օրվա տարբեր ժամերի հրետակոծում են սահմանային Խարկով քաղաքը։ Նախորդ օրը, քաղաքի կենտրոնին ռուսական կառավարվող երկու ռումբի հարվածի հետևանքով վիրավորվել էր 33 մարդ:

Ուկրաինան էլ անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ստավրոպոլի մարզին։ Թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական Telegram ալիքները նշում են, որ Նևիննոմիսկ քաղաքում հարձակման թիրախը եղել է «Ազոտ» քիմիական գործարանը։ Ձեռնարկությունը հարձակման էր ենթարկվել այս տարվա հունիսին։ Ինչպես գրել Է Reuters գործակալությունը, «Ազոտի» արտադրանքն օգտագործվում է պայթուցիկ նյութերի՝ օկտոգենի և գենսոգենի արտադրության համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել և որսացել են առնվազն 105 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Related posts

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2027 թվականին գործելու է հաստատված ծրագրի հիման վրա. Ջանջուղազյան