Ռոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն ավելացրել է ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար

Ռուսաստանը այլ երկրներից ավելացրել է ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար, ՏԱՍՍ-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում տված հարցազրույցում հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա՝ հայկական բոլոր ընկերությունների համար, բացառությամբ երկուսի։

«Մենք հասկանում էինք, որ ստիպված ենք լինելու սահմանափակումներ մտցնել։ Դրա համար, որպես հակակշիռ, բացում էինք մատակարարումներ այլ երկրներից։ Օրինակ՝ իշխան ձկան մատակարարումների հարցում մենք վերակողմնորոշվել ենք դեպի Իրան և Թուրքիա», – ասել է Դանկվերտը։

«Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենք, այնքան ավելի հեշտ է մեզ համար աշխատելը։ Ի վերջո, եթե կախված ենք լինում միայն մեկից, ապա կարող է առաջանալ այս կամ այն արտադրանքի պակաս։ Այժմ նման բան չկա, մենք ունենք մեծ ընտրություն», – հավելել է նա։

Related posts

Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն

Խիստ վրդովմունք է առաջացրել Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքը