Ռոսպոտրեբնադզորը Ռուսաստանում հայտնաբերել է կորոնավիրուսի մոտ 1,5 հազար մուտացիա

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի մոտ 1,5 հազար մուտացիա է հայտնաբերվել, Գայդարի ֆորումում հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Սա կարևոր թեմա է, իհարկե, մենք աշխատում ենք դրա վրա: Մինչ օրս մենք արդեն գտել ենք մոտ 1,5 հազար մուտացիա», – մեջբերում է Պոպովային ТАСС-ը:

Ժամանակի ընթացքում, նրա խոսքով, կորոնավիրուսը սեզոնային վարակ կդառնա, ինչպես գրիպը:

«Բայց չարժե հուսալ, որ այն կվերանա նույնքան հանկարծակի, որքան հայտնվել է: Մենք մեծ հավանականությամբ հավատում ենք, որ վիրուսը կմնա մեզ մոտ, այն կդառնա սեզոնային վիրուս և կվերադառնա համաճարակային սեզոնի ընթացքում», – ընդգծել է Պոպովան:

Related posts

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն