Ռոսավիացիան Ռուսաստանի 11 օդանավակայանում երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը

Ռոսավիացիան մինչև օգոստոսի 5-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայանում՝ տեղեկացրել են գերատեսչությունից:

Այսպիսով, Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանները մինչև օգոստոսի 5-ը ինքնաթիռներ չեն ընդունի:

Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել ընտրել այլընտրանքային երթուղիներ՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները:

Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանը փակել է երկրի օդանավակայանների մի մասը:

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը