Ռոնալդուն YouTube-ի ալիք է ստեղծել ու միանգամից 2 ռեկորդ սահմանել

Կրիշտիանու Ռոնալդուն բացել է իր YouTube-ի ալիքը և անմիջապես գերազանցել բաժանորդների թվի համաշխարհային ռեկորդը-ընդամենը 90 րոպեում նա հավաքեց 1 միլիոն բաժանորդ, իսկ երկու ժամ անց այս ցուցանիշը գերազանցեց 2,5 միլիոնը։

Առայժմ ալիքում հասանելի են միայն ապագա տեսանյութերի թիզերը՝ YouTube-ի շապիկներով։

Կրիշտիանուն նախատեսում է բաժանորդների հետ կիսվել իր ընտանիքի, առողջության, սննդի, բիզնեսի և, իհարկե, սպորտի մասին պատմություններով:

«Ես հիացած եմ: Ես վաղուց էի պլանավորում այս նախագիծը, և այժմ այն ​​վերջապես իրագործվում է: Ինձ միշտ դուր է եկել երկրպագուների հետ շփվելը սոցիալական ցանցերում, և այժմ նրանք կարող են ավելին իմանալ իմ, ընտանիքիս և տարբեր թեմաների վերաբերյալ իմ տեսակետների մասին»,- նշել է նա:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն