Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր)  դեկտեմբերի 8-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջից: «Դեկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին կշարունակվի սահմանադրական կարգի տապալման գործով քննությունը»,- հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել