Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով։ Որոշումը քիչ առաջ հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

Քոչարյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, այս գործով դեռևս մայիսին լրացել է վաղեմության ժամկետը, և նախորդ նիստին Քոչարյանը չի առարկել ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանները քիչ հավանական էին համարել, որ Քոչարյանը որոշի չառարկել դադարեցնել քրեական հետապնդումն առանց արդարացման հասնելու։ Թե ինչ փոխվեց՝ «Լուրերի» այս հարցին Քոչարյանն այդպես էլ չպատասխանեց ու հեռացավ դահլիճից։

Related posts

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան

Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ