Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է

«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը: Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցեց հետեւյալը․

«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։
Մեր հարցին, թե արդյոք միացվա՞ծ է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանեց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել»։

Related posts

Հոկտեմբերի 17-ը կարևոր առիթ է՝ արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ու սերունդներին փոխանցման կարևորությունը․ ԿԳՄՍ նախարար

Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է այրվել

Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել