Ռիհանան զարդարել է Vogue-ի մայիսյան շապիկը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երգչուհի Ռիհանան, որը գտնվում է հղիության վերջին ամիսներին և պատրաստվում է առաջին անգամ մայրանալ, նկարահանվել է հեղինակավոր Vogue ամսագրի մայիսյան շապիկի համար:

Աստղին լուսանկարել է ոլորտի ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից մեկը՝ Էնի Լեյբովիցը:

Ռիհանան հանդես է եկել տարբեր համարձակ կերպարներով՝ հաճույքով ի ցույց դնելով իր առանձնահատուկ կարգավիճակը:

Երգչուհին պատմել է հղիության ընթացքում ունեցած զգացողությունների և երեխայի լույս աշխարհ գալուն անհամաբեր սպասելու մասին:

Ի դեպ, սա Ռիհանայի՝ Vogue-ի շապիկի համար նկարահանման յոթերորդ դեպքն է:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է