ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չունի․ ՊՆ խոսնակ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի: Այդ մասին 1lurer.am-ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ նման հանդիպում ՊՆ-ում նախատեսված չէ։

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի, և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- ասաց Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման ժամկետը։

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ