ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով. Նիկոլ Փաշինյան

2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի կողմից: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: Երեկ՝ իմ հայտարարություններից հետո, ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին վարչապետը հանձնարարեց ճշտել մանրամասները:

«Փորձենք իրագործել Ռուսաստանի արած առաջարկների շրջանակներում և հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը