ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևն անցանկալի անձ է հայտարարվել Ադրբեջանում

Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին՝ ադրբեջանական սփյուռքի վերաբերյալ նրա գրառման պատճառով, որը հետևել է Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի փակման մասին Ադրբեջանի իշխանությունների որոշմանը:

Վալուևն իր տելեգրամյան ալիքում հարց է տվել, թե «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ինչը դուր չի եկել ադրբեջանցիներին: Նրա համոզմամբ՝ «Ռուսաստանում չկա նման կառույց՝ ադրբեջանական համագործակցության պես մի բան։ «Փոխարենը կան բազմաթիվ «սփյուռքներ», և խոսքն այստեղ մշակութային փոխանակման մասին չէ, այլ՝ փողի և շատ մեծ փողերի, որոնք անհրաժեշտ են ոչ միայն Ռուսաստանում, այլև պատմական հայրենիքում»,- գրել է ռուս պատգամավորը, նաև ընդգծել, թե միշտ չէ, որ փողն օրինական է:

Վալուևը հարց է ուղղել ՌԴ իշխանություններին, թե արդյոք ժամանակը չէ՞ ավելի ուշադիր հետևել այդ սփյուռքի գործունեությանը։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը