ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստան կայցելի հունիսին. Ծովինար Խաչատրյան

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի` Հայաստան այցի չեղարկման մասին լուրերը կեղծ են: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ է։ Այս ժամանակահատվածում Վոլոդինի այց Հայաստան չի նախատեսվում։ Վյաչեսլավ Վոլոդինը լինելու է Հայաստանում հունիսին պաշտոնական այցով։ Նա նաև մասնակցելու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին նախագահողի կարգավիճակով», – նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե իբր ՌԴ Պետդումայի նախագահը չեղարկել է իր այցը Հայաստան:

Related posts

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար

Քարացած ճարտարապետական երաժշտություն. դարերի առեղծվածը՝ ավելի շատ հարցերով