ՌԴ-ում հրդեհված շուկայի տարածքից դուրս է բերվել 153 մարդ.տուժածներ չկան

Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում այսօր՝ օգոստոսի 28-ին, հրդեհվել է շուկայի տանիքը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

РИА Новости-ին  տեղեկացրել է , որ ընդհանուր առմամբ տարածքից դուրս է բերվել 153 մարդ, տուժածներ չկան։

Ժամը 19:35-ին հրդեհը մեկուսացվել է 7000 քմ տարածքում և սկսվել է կառույցների ապամոնտաժումը։

Սկզբում հրդեհի տարածքը գնահատվել է 700 քմ, ավելի ուշ կրակը տարածվել է 7000 քմ։ Մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 40 մարդ և 25 միավոր տեխնիկա։

Նշվում է, որ հրդեհ է բռնկվել նաև շուկայի հարևանությամբ գտնվող տան բնակարաններից մեկի պատշգամբում։ Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ այս իրադարձությունները միմյանց հետ կապված չեն։

Related posts

Ձևակերպումը, թե ինչ է տեղի ունենալու ՀէՑ-ի հետ, կախված է նրանից, թե ամեն մեկը իրեն ոնց է դիրքավորում այդտեղ. Արման Եղոյան

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Դատախազության աշխատողի օրվա, ՊՊԾ աշխատակիցների տոնի և Սեյրան Օհանյանի ծննդյան առթիվ