ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին։
Ա․ Ռուդենկոն, շնորհավորելով Վ․ Հարությունյանին Ռուսաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ, հաջողություն է մաղթել պատասխանատու պաշտոնում և հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքի իրականացման հույս հայտնել։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցությանը ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն առնչվող կենսական հարցերի շուրջ։

 

Related posts

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ