ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Էստոնիայի վարչապետի ու պետքարտուղարի և Լիտվայի մշակույթի նախարարի նկատմամբ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել: ՌԴ ներքին գործերի նախարարության բազայի տեղեկության համաձայն՝ Կալլասը հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով, սակայն չի մասնավորեցվում, թե կոնկրետ ինչ հոդվածով: Հետախուզում է հայտարարվել նաև Էստոնիայի պետքարտուղար Տայմար Պետերկոպի նկատմամբ:

«Նացիզմից և ֆաշիզմից աշխարհը ազատագրողների հիշատակի առաջ հանցագործությունների համար պետք է պատասխան տալ: Եվ սա միայն սկիզբն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Միևնույն ժամանակ, ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով հետախուզում է հայտարարվել նաև Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնս Կայրիսի նկատմամբ:

Related posts

Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր և թվային ծառայությունների նոր հնարավորություններ

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Քենիայի դատարանը քարոզչին մեղավոր է ճանաչել 190 երեխայի սպանության մեջ