ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով

Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով, հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։

Նրա խոսքով՝ նման հեռանկարը կապված է ադրբեջանցի մատակարարների հնարավորությունների հետ։ Տիտովն ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է ռուսական շուկային զգալիորեն ավելի շատ գյուղմթերք առաջարկել, քան Հայաստանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի ագրարային ոլորտի ներուժը թույլ է տալիս մեծացնել մատակարարումների ծավալները։ Ավելի վաղ ռուսական վերահսկող մարմինները սահմանափակումներ էին կիրառել Հայաստանից բանջարեղենի, մրգերի, չրերի և այլ մթերքների նորմուծման համար:

Related posts

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատումը․ վարչապետն ընդունել է Իգնասիո Կասիսին

Մեծ Բրիտանիան 22,5 մլն դոլար կհատկացնի Չեռնոբիլի ԱԷԿ-ի պաշտպանիչ կառույցի վերանորոգմանը

Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի