ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում, որ որևէ երկիր փորձի ազդել, թե իր ժողովուրդն ում կընտրի խորհրդարանում կամ նախագահականում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը Sky News-ին։

«Մենք ընտրում ենք մեր խորհրդարանը։ Մենք ընտրում ենք մեր նախագահին։ Մենք քվեարկում ենք նախագահի օգտին կամ չենք ուզում քվեարկել նախագահի օգտին, և պնդում ենք, որ իրավունք ունենք դա անել այնպես, ինչպես ուզում ենք։ Եվ մենք չենք ցանկանում, որ որևէ երկիր միջամտի մեր ընտրությանը և մեր նախասիրություններին»,- ասել է Պեսկովը։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել