ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները ԼՂ-ում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար. Անդրեյ Վոլկով

Ռուսաստանի Դաշնությունը  կձեռնարկի բոլոր միջոցները՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։ Այս մասին ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը՝ Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Հանդիպմանը գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, նաև վստահեցրել, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար»,-ասված է գրառման մեջ:

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է