ՌԴ-ն խաղաղապահ հավելյալ ուժեր է կենտրոնացրել` Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացումը կանխելու համար

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի ավերակների հատվածում հատել են կողմերի շփման գիծը, ինչով էլ խախտել են Եռակողմ հայտարարության առաջին կետը: Այս մասին հայտնում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը։

Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշում է ընդունել պահուստային ուժեր կենտրոնացնել՝ Ադրբեջանի զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար: Ներկայում տվյալ բնակավայրը ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է:

Related posts

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան

Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը