ՌԴ նախագահը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել են ԼՂ կարգավորման խնդիրները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթաքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրները և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հաղորդում է kremlin.ru-ն։
Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Related posts

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան

Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին