ՌԴ ՀՕՊ ուժերն անցած գիշեր խոցել են 53 անօդաչու

Ռուսական ՀՕՊ ուժերը Ռոստովի, Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի մարզերում և Կրասնոդարի երկրամասում անցած գիշեր խոցել են 53 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Ռոստովում որսացել և ոչնչացրել են 44, Սարատովում՝ 1, Կուրսկում՝ 1, Բելգորոդում 1, Կրասնոդարում՝ 6 անօդաչու»,- հայտնել են գերատեսչությունից։

Կուրսկում հրդեհ է բռնկվել Կենտրոնական շուկայի տարածքում՝ խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի ընկնելու պատճառով։ Ռոստովի մարզի Մորոզովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վնասվել է էլեկտրական ենթակայանը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Related posts

Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է 1.7 միլիոնի.

Լեհաստանը հրաժարվել է ՄիԳ-եր փոխանցել Ուկրաինային