ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Աստանայում կայացած գագաթնաժողովի արդյունքում ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարության հիմնական դրույթներն են`

– ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան մերժում են Սիրիայի դեմ բոլոր միակողմանի պատժամիջոցները:

– Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի:

– ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան հավատարիմ են մնում Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու միասնականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը:

– ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան դատապարտում են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների աճող ներկայությունն ու գործունեությունը, ինչպես նաև երկրում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարման ապօրինի նախաձեռնությունները:

Ղեկավարները որոշել են հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանում: Նախագահները պայմանավորվել են եռակողմ ձևաչափն ընդլայնել` այն չսահմանափակելով սիրիական թեմայով:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը