ՌԴ արտգործնախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի շրջանակում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Հուշահամալիրում Սերգեյ Լավրովին դիմավորել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Լավրովը և Այվազյանը ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի պատին, ինչպես նաև ծաղկեփունջ՝ հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Այնուհետև Հիշողության պուրակում Այվազյանը և Լավրովը ջրել են այն եղևնին, որը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տնկել էր 2007-ին:

Ընդհանուր առմամբ՝ պուրակում կա 200 ծառ, որոնք տարբեր տարիներին տնկել են հանրահայտ քաղաքական գործիչները:

Related posts

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը

Հայտարարագիր լրացրած 33 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ