ՌԴ ԱԻՆ-ը փրկարարներ է ուղարկել Արցախ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարներ է ուղարկել Արցախ, այդ թվում՝ կինոլոգներ, փրկարարներ, կապավորներ և հոգեբաններ: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության մամուլի ծառայությունից, հայտնում է РИА Новости-ն:

«Դեկտեմբերի 6-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ «Իլ-76» օդանավը փրկարարներով թռիչք է իրականացրել Մոսկվայից: Խումբը կազմված է կինոլոգներից, լեռնային տեղանքի փրկարարներից, կապավորներից ու հոգեբաններից: Ամբողջ անձնակազմը թեստավորվել է COVID-19-ի համար»,- ասվում է  հաղորդագրության մեջ:

Օդանավով բերվել է նաև երեք ուղևորատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ: Գերատեսչության խմբավորումը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել բնակչությանը:

Շաբաթ օրը աշխատակիցները մասնակցել են տուժած բնակավայրերի բնակիչների համար Ստեփանակերտի պահեստներ կահույքի տեղափոխմանը: Բերվել են պահարաններ, մահճակալներ, աթոռներ և սեղաններ:

Related posts

Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը  Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

ԱԺ նիստ . ՈՒՂԻՂ