ՌԴ ԱԳ փոխնախարարը ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Լաչինում

Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն առանձնազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանների` Վաղարշակ Հարությունյանի և Փոլատ Բյուլբյուլօղլուի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում ամբողջությամբ: Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման կարևորությունը:

Related posts

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել

Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին