ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանի հետ քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ հանդիպումը կայացել է ՀՀ դեսպանի խնդրանքով:

«Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում առկա իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը շեշտել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ աշխատանքների շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համալիրի հիման վրա:

Related posts

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում