ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը արտգործնախարարությունում ընդունել է Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին:

«Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։ Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ: Նշվել է հնչած մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Քննարկվել է նաև 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման: Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:

Related posts

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել

Կոռուպցիա, կոռուպցիա, Սևանի ափերին և Հունաստանի կղզիների, դղյակների ու միլիարդների մասին խոսեք. վարչապետ