ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հունվարի 14-ին Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հետ։ Անմիջական շփում է եղել նաև հայ և թուրք հատուկ ներկայացուցիչների միջև։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արտգործնախարարության հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել կառուցողական, չքաղաքականացված ձևով, լինել անկեղծ և կենտրոնանալ գործնական արդյունքի վրա՝ «փոքր քայլերով» շարժվելով պարզից դեպի բարդը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփման կետերի որոնումը, ինչը կաշխատի ի նպաստ երկու երկրի ժողովուրդների և ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- նշված է հաղորդագրության մեջ:

Related posts

Առաջիկա օրերին սպասվում է ֆեյքերի տարափ. Արայիկ Հարությունյան

Երևանում ավտոմեքենա է այրվել

Ակնհայտ է, որ այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկում. Վահագն Ալեքսանյանը՝ տեղեկատվական դաշտում քաոսային իրավիճակ ստեղծելու մասին