ՌԴ ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը՝ Բաքվին ու Երևանին կոչ անելով քաղաքական կամք դրսևորել հարցը կարգավորելու համար:

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հարցով ՌԴ ՊՆ-ն, ԱԳՆ-ն և խաղաղապահ զորակազմը մշտական փոխգործակցության մեջ են շահագրգիռ կողմերի հետ, հնարավոր ջանքեր են գործադրում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

«Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են ապաէսկալացման կոչեր անելով, Ռուսաստանը «գետնի վրա» փնտրում է իրական լուծումներ և ցուցաբերում մարդասիրական աջակցություն: Կոչ ենք անում Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման՝ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան: Կոչով դիմում ենք Բաքվին և Երևանին՝ դրսևորելու քաղաքական կամք և լուծելու կողմերի միջև առկա տարաձայնությունները», – ասել է Զախարովան:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր