ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է ՀՀ-ում խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը

Պաշտոնական Մոսկվան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը գնահատում է որպես ինքնավար պետության ներքին գործ: РИА Новости-ին տեղեկացրել են ՌԴ արտգործնախարարությունից:

«ԱԳՆ-ում նման որոշումները չեն մեկնաբանվում, քանի որ դրանք գնահատվում են որպես ինքնավար պետության ներքին գործ»,- Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են լրատվական գործակալության՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին:

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը