Ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն. Կլաար

Եվրամիությունը շարունակում է աշխատանքն ամենաբարձր մակարդակով, և մեր նպատակը Հայաստանին ու Ադրբեջանին օգնելն է՝ հասնելու համապարփակ և կայուն համաձայնագրի, որը կապահովի կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Վերջին մարտերի ժամանակ խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների և բռնության մասին ահազանգեր կան: Նախկին դեպքերը նույնպես քննության կարիք ունեն, բայց ոչ մի կերպ չեն կարող արդարացում ծառայել։ Մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն:

Վերադարձել եմ Բրյուսել Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Բարդ և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում էր: շատ խնդիրներ են մնում չլուծված, բայց հույս կա, որ հրադադարը կպահպանվի»,- գրել է Կլաարը:

Related posts

Գյումրիում ավտոմեքենա գողացած տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել է

Մսուրների առումով ԿԳՄՍ նախարարությունը նոր ծրագիր է սկսում. Ժաննա Անդրեասյան