Ջրհեղեղ Թուրքիայում. կան տուժածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժած Ադիյաման և Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքներում ջրհեղեղ է սկսվել:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Ադիյամանի Թութի շրջանում ի հայտ եկած ջրհեղեղներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։

Թոքաթի նահանգապետ Նուման Հաթիփօղլուի տեղեկացմամբ՝ ջրհեղեղի հետևանքով Շանլըուրֆայում մահացել է 4, Ադիյամանում 1 մարդ, իսկ 10 հոգի համարվում են անհետ կորած։ Դեպքի վայր է ուղարկվել մոտ 150 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատ:

Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին