Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Ապօրինի որսի հերթական դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 18-ին:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որ բեռնված էր սիգ տեսակի ձկներով: Սևան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:

Մեքենայում առկա մոտ 102 կգ սիգ տեսակի ձկան վերաբերյալ նա հայտնել է, որ ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել