Ջրականում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված և անհետ կորած համարվող հայ զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 24-ին իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում փրկարարական մեկ ջոկատով: Որոնումների արդյունքում, դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ հայտնաբերված զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ օգոստոսի 24-ի դրությամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1648 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը