Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Սկանդալի կենտրոնում հայտնված՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակել Քրիստինե Դումանյանին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

«Քաղաքապետի որոշումն է։ Աշխատանքային գործընթաց էր, որևէ քննադատություն չի եղել։ Ընդունման-հանձնման նախնական փուլն է։ Դպրոցը չուներ տնօրենի պաշտոնակատար, պարտականությունների կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսիսյանին, նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։ Անհրաժեշտություն է առաջացել նշանակել պաշտոնակատար»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ օրեր առաջ իրավապահները գործողություններ էին իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում: Հաստատության Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անառակաբարո արարք կատարելու հոդվածով։ Ուսուցիչը կալանավորվել է։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ