Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարած կասկածյալը հայտնաբերվել է

Հունվարի 11-ին բնակարանային գողություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում։ Գողությունը կատարվել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների հետ համատեղ։ Անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։

34-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է Սևանի քննչական բաժին։

Գողոնը մասամբ հայտնաբերվել է։

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը