Քամին՝ հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, մայիսի 9-11-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ը, 9-ի ցերեկը, 11-ի երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Մայիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։