Ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան հանրապետության առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։

Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի՝ 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևաանում՝ հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Եվրամիությունը պատրաստ է շարունակել ֆինանսական աջակցությունը Հայաստանին. Մարթա Կոս

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով