Ջերմաստիճանը Հայաստանում փետրվարի 18-20-ի ցերեկը կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով

Փետրվարի 19-ի գիշերը, 20-ին, 22-ի ցերեկը, 23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 18-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով:

Երևանում փետրվարի 19-20-ը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր