Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Այդ մասին օգոստոսի 28-ին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կանդրադառնան Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցությանը։
«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունից մեծ օգուտներ ստանալով։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել»,- ասել է Ուշակովը։
Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայաստանում վերջին ձերբակալություններին։ Նրա խոսքով՝ խոսքը նաև այն ընդդիմադիր գործիչների մասին է, որոնք հանդես են եկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ակտիվացման օգտին։ Ուշակովը նշել է, որ այդ իրավիճակը մտահոգում է Ռուսաստանի ղեկավարությանը։
ՇՀԿ գագաթնաժողովը Բիշքեկում կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։