Պուտինն ու Փաշինյանը առանձնազրույց են ունեցել. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով հայտնել է, որ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Պուտինի հրավերով մեկնել էր Մոսկվա, որտեղ Կարմիր հրապարակում հետևել էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ տոնական զորահանդեսին: Այնուհետև նա Կրեմլում մասնակցել էր Պուտինի և ԱՊՀ մի շարք ղեկավարների հետ ոչ պաշտոնական նախաճաշին:

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ