Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Պուտինին, և նրանք հանգամանալից մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բոլոր ասպեկտների վերաբերյալ՝ հաղորդում է Կրեմլը։

«Ֆրանսիական կողմը հույս է հայտնել, որ ներկա հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի՝ Կիևի հետ երկխոսության և բանակցությունների միջոցով»,- հաղորդում է РИА Новости-ն։

Պուտինն ընդգծել է, որ կարգավորումը հնարավոր է, «եթե հաշվի առնվեն անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերը, ներառյալ՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը, ուկրաինական պետության ապառազմականացման և ապաազգայնականացման խնդիրների լուծումը և այդ երկրի չեզոք կարգավիճակի ապահովումը»:

ՌԴ նախագահը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուս զինվորականները չեն սպառնում Ուկրաինայում խաղաղ բնակչությանը և չեն հարվածում քաղաքացիական օբյեկտներին։ Սպառնալիքը գալիս է ուկրաինացի ազգայնականներից, որոնք հարվածային զենքեր են տեղակայում բնակելի թաղամասերում՝ խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու համար՝ հայտնում է Կրեմլը։

Ելիսեյան պալատն էլ հայտնել է. «Նախագահ Մակրոնը կրկնել է միջազգային հանրության պահանջը՝ դադարեցնել Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը և վերահաստատել կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»։

Related posts

Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները․ մանրամասներ՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունից

Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժած 9 անձ հոսպիտալացվել է

Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ կան տուժածներ