Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության, Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը նրան տեղեկացրել է 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:

Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:

Related posts

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը

Լքված նորածինը ծնվել է օգոստոսի 10-ին և ոչ հիվանդանոցային պայմաններում, մոտ 2,5 կգ քաշով աղջիկ է. բժիշկ

Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել