Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են միութենական պետությանն առնչվող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Կրեմլի ղեկավարը տեղեկացրել է, որ նախատեսված է միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստը, որին ընդառաջ հարկավոր է մի շարք հարցեր քննարկել:

Պուտինն ընդգծել է, որ Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, մասնավորապես՝ տնտեսության, միջազգային ասպարեզում գործակցության և երկու երկրի անվտանգության ապահովման ոլորտներում։

Լուկաշենկոն նշել է, որ Մոսկվան և Մինսկը երկու տարի առաջ միութենական 28 ծրագիր են նախանշել, դրանց գրեթե 80 տոկոսն արդեն կյանքի է կոչվել: Նա հավելել է՝ երկու երկրները միասին կդիմանան Արևմուտքի ճնշմանը և չեն փլուզվի:

Related posts

Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը

Շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր