Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձությունները։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում վերջին զարգացումները։ Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ ուկրաինական հարցի խաղաղ լուծման մեջ՝ ի շահ բոլոր կողմերի»,- հայտնել են Էրդողանի գրասենյակից։

Related posts

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին

Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. Պապոյան