Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը շնորհավորել են միմյանց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարգում են ազատագրող զինվորների սխրանքի հիշատակը և երախտապարտ են վետերաններին ցուցաբերած անսահման հերոսությունների և նվիրվածության համար։

Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է ռուս-ադրբեջանական համագործակցությունը խորացնելու երկկողմ դիրքորոշումը և պայմանավորվածություն ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների համար։

Related posts

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր

Սահմանափակվել է ՌԴ-ից միայն մեկ տեսակի պաղպաղակի` մարտի 3-ի խմբաքանակի ներմուծումը․ ՍԱՏՄ-ն հորդորում է խուսափել շահարկումներից